Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Եվրոպական բարիդրացիության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և ԵՄ-ի՝ արտաքին հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտն այս գիշեր ժամանել են Վրաստան: Թբիլիսիի օդանավակայանում նրանք մեկնաբանություններ չեն տվել իրենց վրացական այցի կապակցությամբ:
Օրվա երկրորդ կեսին նրանք ճեպազրույց են ունենալու Radisson Blu Iveria հյուրանոցում: ԵՄ-ի ներկայացուցիչների վրացական այցից առաջ ԵՄ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլին հայտարարել էր, որ ԵՄ-ի համար առաջնահերթ է Վրաստանի եվրոպական ուղու շարունակումը և նրա հետ իր բանակցությունների ավարտը:











































