Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Լեհաստանի հավաքականի առաջատար հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլում Անգլիայի հավաքականի դեմ խաղում գրանցված ոչ-ոքին (1:1):
«Մենք ցանկանում էինք հաղթել ու ամեն ինչ արեցինք դրա համար: Մենք հստակ խաղային պլան էինք մշակել այս խաղի համար: Ջանում էինք շատ զգույշ խաղալ ու մեծ մասամբ կատարեցինք մեր գործը:
Կարծում եմ՝ ոչ-ոքին արդարացի արդյունք էր: Բայց ես հավատում եմ, որ «Ուեմբլի»-ում կարող ենք հաղթել Անգլիային»,– Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:









































