Նավիգացիոն համակարգեր և նավիգատորներ թողարկող TomTom ընկերությունը հրապարակել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ամենածանրաբեռնված երթևեկություն ունեցող քաղաքների վարկանշային աղյուսակը: Ցանկը կազմվել է այն տվյալների հիման վրա, որը ֆիրման ստացել էր հաճախորդների կողմից` հաշվի է առնվել ավտոմեքենայի շարժման արագությունը, որը ավտոմատ կերպով փոխանցվում է TomTom-ին սարքավորման աշխատանքի ընթացքում:
Ամենախոշոր խցանումներով քաղաքներ են ճանաչվել Ստամբուլը և Լոս Անջելեսը:










































