Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Կամերունի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Սոնգը չի կարողանա վերադառնալ կատալոնական ակումբի մարզաբազա:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, ֆուտբոլիստի անձնագիրը գողացել են:
Նշենք, որ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը մեկնել էր հայրենիք՝ Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի խաղերին մասնակցելու:
Խաղացողն այժմ զբաղված է փաստաթղթի վերականգմամբ:







































