ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Գաղտնիք չէ, որ 2006-2007 թթ այդ պահին դեռևս գործող ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը ՀՀ Նախագահ դառնալու հույսեր ուներ և ջանքեր էր գործադրում:
2006 թվականի աշնանը Նիկոլ Փաշինյանին տրված հարցազրույցը քաղաքական շրջանակների կողմից ընկալվեց որպես նախագահական ամբիցիաների անթաքույց հայտ:
Եվ այդ ժամանակ ՀՀ Կառավարության գործող անդամն իրեն թույլ էր տալիս արտահայտություններ, որոնցից հետո իրեն հարգող ցանկացած պաշտոնյա պետք է հրաժարական տար և անողոք պայքար մղեր «ռեժիմի» դեմ:
Բայց արի ու տես, որ չէ, նա շարունակեց պաշտոնավարել ևս 1.5 տարի` մաս կազմելով այն Կառավորության, որից այսքան «դժգոհ էր»:
Այն ժամանակ չստացվեց: 6 տարի անց պարոն Օսկանյանը ռևանշի փորձ է անում: Իր «մարտնչող» հոգին ոչ մի կերպ չի համակերպվում անձնական ամբիցիաների անփառունակ ընթացքի հետ:
Այս անգամ ևս նա «ուսեր» է փնտրում, այլոց հեղինակությունն որը քաղաքական կապիտալը սեփական քաղաքական հուշարձանի պատվանդան դարձնելու համար:
Աներկբա է, որ կրկին ապարդյուն:
Որովհետև հայ հասարակությունն, ինչպես և ամերիկյանը, լուզերներ չի սիրում»:










































