Արքայազն Հարրիի մերկ լուսանկարները դեռևս հանգիստ չեն տալիս ստեղծագործ մարդկանց: Միջադեպի շնորհիվ գումար աշխատելու հերթական գաղափարը Լոս Անջելեսի ձեռնարկատերերինն է: Ամերիկացիները iPhone-ի համար պատյան են արտադրել, որի վրա պատկերված է ողջ բրիտանական թագավորական ընտանիքը, այդ թվում` Հարրին: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Թագավորական ընտանիքի անդամները պատկերված են շքեղ հագնված և լայն ժպիտով, մինչդեռ ընդհանուր շարքում Հարրին լիովին մերկ է և ծածկել է «ամենաարժեքավորը»:
Զվարճալի պատյանն արժե 30 դոլար:









































