Աֆղանստանի արևելքում՝ Պակտիա մարզում, ռազմաբազայի մոտ պայթյուն է իրականացվել, ինչի հետևանքով վիրավորվել է 60 մարդ, որոնցից 45-ը՝ աֆղանական ազգային բանակի զինծառայողներ:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, մահապարտ ահաբեկիչը ականապատ ամենագնացով բախվել է ռազմական օբյեկտի դարպասներին: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ մարդիկ դուրս են փախել տներից՝ կարծելով, թե երկրաշարժ է: Հաղորդվում է, որ վիրավորների մեջ կան 8 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» արմատական շարժումը:









































