Թուրքական Thelira.com կայքի փոխանցմամբ՝ Սիրիայում ներքին բախումները մեծ վնաս են հասցրել երկրի տնտեսությանը: Փակվել են 400 գործարաններ: Այս պարագայում սիրիացի գործարարները նախընտրում են իրենց գումարները պահել Թուրքիայում:
Սակայն Սիրիայի բանկային համակարգում արգելք է դրված երկրի տարածքից գումար դուրս բերելու վրա: Դրա համար էլ Թուրքիա մեկնող սիրիացի գործարարները ստիպված են լինում իրենց դոլարները բարձել ջորիների մեջքին և դրանք ուղղել թուրքական բանկեր:
«Սաբահ» թերթի տվյալներով՝ վերջին 1.5 ամսվա ընթացքում Հաթայի բանկերում ավանդներն ավելացել են 34 տոկոսով: Վերջին 2 ամսում Սիրիայից բերվել է 300 միլիոն դոլար:








































