Հելսինկիի Վանտա արվարձանի բնակիչը համացանցում աճուրդի է հանել սեփական կնոջը,- հաղորդում է Pravda.ru-ն:
Տղամարդը մանրամասնել է, որ որոշել է վաճառել նրան, քանի որ կինը դարձել է «անտանելի և անպետք», փնթփնթացող, հեշտությամբ բորբոքվում է, դժվար է փակել նրա բերանը, անհնար է խաբել: Նրա թերությունների մեջ ամուսինը նշել է նաև մշտապես վառված սնունդը: Նա նաև գովազդել է այլ համեղ ճաշատեսակները և կանացի արժանիքները:
Սկզբնական գինը օգտատերը շատ ցածր է նշանակել` 5 եվրո, ընդ որում, գնորդներին առաջարկվել է տանել կնոջը որքան հնարավոր է արագ և միանգամից տնից: Աճուրդը պետք է ավարտվեր 15 օրում:
Արտասովոր աճուրդը տպավորություն էր գործել համացանցային լսարանի վրա: Հաշվված ժամերի ընթացքում 5 դոլարը վերածվել է 100 հազ. եվրոյի: Այդ պահից սկսած՝ իրադարձությանը հետևում էր մամուլը, և աճուրդի տնօրինությունը, չսպասելով իրավիճակի բացահայտմանը, ջնջել է հայտարարությունը:








































