Մադրիդի «Ռեալ»-ի ու Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի Իսպանիայի դեմ խաղից (1:1) հետո նշել է, որ այս ոչ-ոքին շատ կարևոր է թիմի ձևավորման համար:
«Շատ կարևոր է, որ մենք կարողացանք նման արդյունք գրանցել աշխարհի լավագույն թիմի դեմ խաղում:
Երկրորդ կեսում մենք շատ լավ էինք խաղում: Իսպանիան ստիպված էր պաշտպանվել: Բացի այդ, մեզ համար շատ կարևոր է և այն, որ կարողացանք գոլ խփել վերջին վայրկյաններին: Հասկանալի է, որ Իսպանիան մնում է ֆավորիտ մեր խմբում, բայց մենք պետք է խաղանք այսպիսի տրամադրվածությամբ նաև մյուղ խաղերում»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում AS-ը:



































