96-ամյա հնդիկ Ռաջմիթ Ռաջավը, ով անցած ամիս որդի է ունեցել, պաշտոնապես ճանաչվել է ամենածեր հայրն աշխարհում: Հետաքրքիր է, որ նրա առաջնեկը ծնվել է երկու տարի առաջ:
Ռաջավի կինը` Շաքունթալեն այս տարի կդառնա 54 տարեկան: Զույգն ապրում է Հնդկաստանի Խարիյան նահանգի գյուղերից մեկում:
«Երիտասարդ» հայրը վստահ է, որ որդու ծնունդն այսքան հասուն տարիքում Աստծո կամքն է, որի իմաստությանն ինքը չի կասկածում:
Նա լրագրողներին պատմել է, որ միայն առողջ սնունդ է ընդունում, և իր ամենօրյա սննդակարգի մեջ մտնում են բուսական յուղ, կաթ, որոնք, ըստ Ռաջավի, նպաստում են սեռական ակտիվությանը:








































