Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման հուսով է, որ իր թիմը հաջող հանդես կգա Մունդիալ-2014-ի ընտրական փուլի շրջանակներում Իսպանիայի հավաքականի հետ կայանալիք խաղում:
Բենզեման հուսով է, որ Մադրիդի «Ռեալ»-ի իր թիմակից Սերխիո Ռամոսը կկարողանա դուրս գալ խաղադաշտ: Հիշեցնենք, որ Ռամոսը թեթև վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Իպանիա-Ֆրանսիա հանդիպումը.
«Խաղից առաջ հաղորդագրություններ եմ փոխանակել բոլոր թիմակիցներիս հետ: Ամենաշատը շփվել եմ Ռամոսի հետ, ով իմ ընկերն է: Գերադասում եմ խաղալ ոչ թե Պիկեի ու Պույոլի, այլ Ռամոսի դեմ: Ռամոսին ավելի լավ եմ ճանաչում»,- հայտարարեց Բենզեման:








































