Իտալական լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենթուս»-ը պատրաստվում է փոխանակել թիմի խաղացող Ֆաբիո Կվալյառելայի և «Ռոմա»-ի հարձակվող Պաբլո Օսվալդոյի տրանսֆերները:
«Օսվալդո – Կվալյառելա փոխանակությունն անհնար է: Օսվալդոյին ամեն ինչ բավարարում է Ռոմայում այնպես, ինչպես Ֆաբիոյին` Թուրինում: Նման գործարքի կայացման որևէ պատճառ չեմ տեսնում»,- Voce Giallorossa-ին տված հարցազրույցում հայտարարել է Կվալյառելայի գործակալ Ջուզեպպե Բոցոն:









































