Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

ԶՈւ-ն մեկ աստիճանով բարձրացավ (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի խոսքով`ՀՀ ԶՈւ-ն այս տարվա ընթացքում խոշորագույն քաղաքական, ռազմական կարևորություն ունեցող միջոցառումներ է իրականացրել:

Աշխատանքը, ըստ նրա, առանձնանում է նրանով, որ հագեցած միջոցառումներ են իրականացվել: Նա մասնավորապես առանձնացրեց ՀՀ տարածքում ՀԱՊԿ մասնակից պետությունների զորավարժություններն ու վերջերս ավարտված հրամանատարաշտաբային զորավարժությունները: Ըստ նրա`ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության և մարտունակության բարձրացման գործընթացն ընդհանուր պլանի շրջանակներում է առաջ գնում:

«Ավագ զինծառայողի կարելի է պատրաստել, բայց զորավարժությունն ամենաբարձր և կատարյալ ձևն է: Մեր Զինված ուժերը մեկ աստիճանով այս ընթացքում բարձրացան, բայց սա դեռ գագաթնակետը չէ»,- ասաց նա:

Խոսելով ՀԱՊԿ-ի զորավարժությունների մասին` նա ընդգծեց, որ սա առաջին զորավարժությունն էր, որն անցկացվեց ՀՀ տարածքում, և որում ընդգրկված էին այլ մասնակից պետություններ նույնպես: Նման զորավարժություններ մենք դեռևս չունեինք:

Նրա խոսքով` առանձնահատկությունն այն էր, որ դրանք կրում էին կոալիցիոն և համատեղ զորավարժության բնույթ: Կատարվել է բավականին ծավալուն աշխատանք բոլոր ուղղություններով, բոլորը, ըստ նրա, իրենց գործառույթները գերազանց կատարեցին, փայլուն արդյունք արձանագրեցին:

ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1- 14-ը անցկացված զորավարժություններին, ասաց, որ այն ընթացել է պլանային կարգով` առանց լուրջ դեպքերի, ընդգրկված է եղել ՀՀ ԶՈւ-ի հիմնական մասը: Անձնակազմը 45.000-անոց էր, իսկ միավոր տեխնիկան` 5000: Ընդգրկվել էին նաև նորագույն հակատանկային միավորումներ:

Զորավարժությունները, նրա խոսքով, որևէ քաղաքական ենթատեքստ չունեն, դրանք հետապնդում են զորքերի պատրաստության նպատակ:

Նա նշեց, որ պլանային կարգով իրականացվում է հին տեխնիկայի փոխարինումը նորի, բացի այդ` ուշադիր հետևում են հակառակորդի օգտագործած տեխնիկային և զորավարժություններին, և դրան համարժեք միջոցներ են կիրառվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում