Ռեժիսոր Փիթեր Բերգը ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին խնդրել է նախընտրական արշավում մեջբերում չկատարել «Գիշերային ուրբաթի կրակները» սերիալից: Այս մասին տեղեկացնում է The Wrap պորտալը:
«Գիշերային ուրբաթի կրակները» մարզական դրամա է` Տեխասի ֆուտբոլային թիմի մասին: Որպես կարգախոս` մարզիկները կիրառում են հետևյալ արտահայտությունը՝ Clear Eyes, Full Hearts, Can’t Lose: Հենց այս կարգախոսն է ընտրել Ռոմնին իր նախընտրական ծրագրում:
«Ձեր քաղաքական հայացքները չեն համապատասխանում սերիալի գաղափարներին»,-ասված է Ռոմնիին հասցեագրված նամակում:
«Գիշերային ուրբաթի կրակները» սերիալը ցուցադրվում է NBC հեռուստաալիքով` 2006 թվականի հոկտեմբերից: Բերգը նախագծի նախաձեռնողն է, նաև` սցենարիստն ու պրոդյուսերը: Սերիալը հիմնվում է համանուն գրքի և հեռուստաֆիլմի վրա:
«Գիշերային ուրբաթի կրակների» լիամետրաժ տարբերակը թողարկվել է 2004 թվականին: Փիթեր Բերգը զբաղվել է այդ ֆիլի բեմադրությամբ:
Նա նաև «Հենքոք» և «Ծովամարտը» ֆիլմերի ռեժիսորն է:











































