Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիան թույլատրել է Էրզրումի օդանավակայանում գտնվող հայկական ինքնաթիռին շարունակել իր ճանապարհը դեպի Սիրիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:
Վերջինիս խոսքերով՝ հայկական ինքնաթիռում ապօրինի բեռ չի հայտնաբերվել, դրանում իսկապես գտնվել է մարդասիրական բեռ, ուստի հայկական ինքնաթիռին թույլատրվել է շարունակել ճանապարհը: