Ամերիկյան ընկերությունների շրջանում հոռետեսության մակարդակը հասել է 2009 թ. հետո առավելագույն մակարդակի:
Ինպես հաղորդում է Vesti-ն, վերջին 4 շաբաթների ընթացքում իրենց եկամուտի նվազում ակնկալող ընկերությունների թվի հարաբերակցությունը աճ ակնկալող ընկերությունների նկատմամբ հասել է 4.3-ի, ինչը առավելացույն ցուցանիշ է 2009 թ. փետրվարից հետո: Նրանցնից շատերը իջեցնում են ֆինանսական ցուցիչների կանխատեսումները հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ ՀՆԱ աճը երկրորդ քառորդում ցուցաբերեց թույլ տեմպեր:
Հաշվետվությունների ընթացիկ սեզոնի նկատմամբ կասկածներ արտահայտում են մի շարք փորձագետներ: Օրինակ՝ Mairs & Power ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ուիլյամ Ֆրելսը հայտարարել է որ խիստ կզարմանա, եթե S&P500 ինդեքսի մեջ մտնող ընկերությունների մեծամասնության հաշվետվությունները համընկնեն վերլուծաբանների կանխատեսումների հետ:








































