Ռուսաստանը կարող է ճանաչել Մերձդնեստրյան Հանրապետությունը, եթե Մոլդովան կորցնի պետական ինքնիշխանությունը և չեզոք երկրի կարգավիճակը: Այս մասին, ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների հարցերով դեսպան Սերգեյ Գուբարյովը:
Նրա կարծիքով՝ մերձդնեստրյան կարգավորման վերջնական ծրագիրը հակամարտության կողմերը պետք է մշակեն փոխհամաձայնության հիման վրա:
Դիվանագետը նաև նշել է, որ սառեցված հակամարտությունների կարգավորումը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է իրականացվի առանձին սցենարով:










































