Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետբյուջեի 2013 թվականի նախագծի համաձայն, երկրի պաշտպանական կարիքների համար հատկացվել է ընդհանուր բյուջետային ծախսերի 13.6 տոկոսը: Այս մասին նշված է ֆինանսների նախարարության՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ:
2013 թվականին ազգային անվտանգության ու երկրի պաշտպանունակության և այդ ոլորտների նյութա-տեխնիկական բազայի ամրագրման համար որոշվել է պետբյուջեից հատկացնել 1528 միլիոն մանաթ, կամ ընդհանուր բյուջետային ծասխերի 13.6 տոկոսը:
2012 թվականին այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 1407 միլիոն մանաթ (1 դոլարը հավասար է 0.78 մանաթի):