Այսօր ընտրություններ են տեղի ունեցել եվրոպական երեք երկրում. Լիտվայում խորհրդարանական, Չեռնոգորիայում` արտահերթ խորհրդարանական, և Բելգիայում տեղական մարմինների ընտրություններ էին:
Լիտվայում հաղթում են ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները, Չեռնոգորիայում` իշխող կոալիցիան, Բելգիայում` ֆլամանդական ազգայնականները:
Ընտրատեղամասերից դուրս գալուց հետո արված հարցումների հիման վրա Լիտվայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակը սոցիալ-դեմոկրատներինն է, հաղորդում է ERR ռադիոլուրը:
Լիտվայի ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ալգիրդաս Բուտկյավիչուսը ևս հույս է հայտնել, որ իր կուսակցությունը խորհրդարանում կստանա 141 տեղից 40-ը և սեյմում կունենա ամենամեծ դաշինքը:











































