Հունաստանում գրանցված Coca-Cola Hellenic-ը, որը Coca-Cola-ի արտադրանքի փաթեթավորմամբ մեծությամբ երկրորդ ընկերությունն է աշխարհում և ամենամեծը Հունաստանում, իր շտաբ-բնակարանը կտեղափոխի Շվեյցարիա: Այս մասին ասվում է Coca-Cola Hellenic-ի մամլո հաղորդագրության մեջ:
Հունական ընկերությունում հավաստիացնում են, որ շտաբ-բնակարանի տեղափոխումը Շվեյցարիա կվերաբերի միայն մի մասին: Coca-Cola Hellenic-ը մտադիր չէ փակել հունական գործարանը կամ կրճատել իր ներկայությունը երկրում: Փոփոխություններ չեն լինի նաև Coca-Cola Hellenic-ի մենեջմենթում:
Coca-Cola Hellenic-ի հեռանալը Հունաստանից տեղի է ունեցել երկրում խոշորագույն տնտեսական ճգնաժամի պայմաններում: Գործազրկությունը Հունաստանում արդեն կազմում է 25% և անընդհատ աճում է, իսկ հետընթացի 6-րդ տարվա պատճառով ՀՆԱ-ն կրճատվել է ավելի քան 20%-ով:











































