Friday, 19 06 2026
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ

Թող քաղաքացին ինքը որոշի` այդ արձանին արժանի է, թե` ոչ. քանդակագործ

Երևանի տոնն առաջին անգամ անցկացվել է 1968 թվականին: Ըստ Երևան քաղաքի պատմության թանգարանի փոխտնօրեն Գևորգ Օրբելյանի`մինչև 1983 թվականը տոնն անկում ապրեց, սակայն արդեն 1983-ից վերսկսվեց տոնի նշումը մեծ շուքով և շարունակվեց մինչև այսօր: Մեր մայրաքաղաքի պահպանումը, ըստ նրա, բոլորիս խնդիրն է, մինչև Թամանյանի նախագիծը Երևանը գյուղաքաղաք էր, և հիմա, ըստ նրա, մեր հիմնական խնդիրը հին Երևանի փոքր հատված սարքելն է, որ նաև կկարողանանք ցուցադրել զբոսաշրջիկներին:

Ճարտարապետ Աշոտ Արշակյանը, խոսելով հին և նոր Երևանի ճարտարապետական տեսքից, նշեց, որ ցանկացած քաղաք ապրում է իր զարգացումը, և մենք այս առումով բացառություն չենք, և քանի որ այն մեր դեպքում համընկավ քաղաքական փոփոխությունների, անկախության հետ, զարգացումը հախուռն և քաոսային տեղի ունեցավ: Ճարտարապետը սրանով է պայմանավորում կարծիքների հակասությունը Երևանի ճարտարապետական վերափոխման հետ կապված:

Նա նշեց, որ այս կարծիքների հակասությունը ժամանակավոր բնույթ է կրում, ամեն ինչ կընկնի իր տեղը:

«Հասարակությունը սկսել է երկու տարբեր թևերի բաժանվել. մի մասն ուզում է պահպանվի հինը, մյուսը նորարարական ձևերի կողմնակից է, և սա բնական է: Այս քննարկումները սիրողական հարթության վրա չպետք է արվեն, սա ավելի շատ մասնագիտական խորհուրդների իրավասության ներքո է գտնվում, և ըստ իս` ամեն մարդ իրավունք չունի գնահատական տալու»,- ասաց նա` հավելելով`ամեն ինչ օրինաչափ է, և պետք չէ ցավագին ընդունել այս փոփոխությունը:

Անդրադառնալով ԱԳՆ շենքի վաճառքին և դրա` հյուրանոց վերածվելուն` Աշոտ Արշակյանը խորհուրդ տվեց հարցը ցավագին չընդունել, քանի որ այդ շենքը մնում է իր տեղում. «Ես չէի անի, բայց այդ հարցը ցավագին ընդունելը ճիշտ չէ, արձագանքները շատ մեծ եղան: Ամեն ինչ ճիշտ է, նույն փողոցում կարող ենք ունենալ երկու հյուրանոց»,- հավելեց նա:

Երևանի դեմքը, ըստ նրա, երևանցիներն են, ցավոք, հախուռն զարգացման ընթացքում փոխվեց քաղաքի դեմքը, այսօր նոր երևանցիներ են ապրում քաղաքում, որոնք նոր արժեհամակարգ ունեն.

«Պետք է մնար քաղաքացին, և նորեկը պետք է սովորեր քաղաքացուց այն կարգուկանոնը, այն արժեքները, որով քաղաքը մինչ այդ ապրում էր, իսկ հիմա նորեկները թելադրեցին նոր կարգուկանոն»,- ասաց ճարտարապետը:

Քանդակագործ Սուրեն Մելքոնյանը, ում արձանները վերջին շրջանում բուռն քննարկման թեմա դարձան, նշեց, որ միգուցե ավելի մեծ սպասում ունեին, սակայն այս ծրագիրը քաղաքային ինստալյացիա է, և այն նպատակը, ինչի համար արվել է, իր նպատակին ծառայել է:

Ժողովուրդը, ըստ նրա, ինքը պետք է որոշի` ինչքան ժամանակ կմնան դրանք քաղաքում: Թողեք քաղաքացին ինքը որոշի` ինքը այդ արձանին արժանի է, թե` ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում