Պակիստանի հյուսիս-արևմուտքում մահապարտ-ահաբեկիչը շուկայում գործի է դրել պայթուցիկ սարք, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունների ներկայացուցչին, ահաբեկչությունը կատարվել է Դարաա Ադամ Հել քաղաքում: Նախնական տվյալներով՝ ահաբեկչի թիրախը եղել են կառավարամետ զինված խմբավորման անդամները, որոնք պայքարում են «Թալիբան» խմբավորման դեմ:
Անվտանգության ծառայության ներկայացուցչի խոսքերով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տասնյակ ծանր վիրավորներ կան: