Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Օսվալդոն, ով գոլի հեղինակ դարձավ Հայաստան – Իտալիա խաղում, մեկնաբանել է հանդիպումը:
«Իմ խփած գոլը շատ կարևոր էր, քանի որ այն հնարավորություն տվեց մեզ հանգստացնելու խաղը: Անձնական տեսանկյունից ես ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա, սակայն ընդհանուր առմամբ սովորական գոլ էր՝ բոլորի պես:
Ես և Դանիելեն ամեն ինչ անում ենք, որ Իտալիայի ու «Ռոմա»-ի համար ամեն ինչ լավ լինի, ու աշխատանքի վերջում քաղում ենք պտուղները:
Դանիելեն հրաշալի փոխանցում կատարեց ինձ՝ գոլ խփելն էˊլ ավելի հեշտացնելով:
Մի փոքր դժբախտ էինք պահերն իրացնելիս: Հայաստանի հավաքականը շատ պաշտպանողական էր, սակայն վերջում մենք հաղթեցինք, իսկ սա միակ բանն էր, որ մենք ակնկալում էինք»,- Football Italia-ն փոխանցում է Օսվալդոյի խոսքերը:









































