Ուրբաթ օրը Ստամբուլում Ղազախստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել թուրք-ղազախական բիզնես ֆորում, որին մասնակցել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, նշվում է Kaznex Invest-ի հաղորդագրության մեջ:
Այդ միջոցառման արդյունքում 15 համաձայնագիր է ստորագրվել ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ:
Մասնավորապես «Ալմա Ֆարմը» և «Աբդի Իբրահիմը» փաստաթուղթ են ստորագրել դեղագործական գործարան ստեղծելու վերաբերյալ:









































