Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետն առաջին անգամ ընդունել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի դիվանագիտության բարձրաստիճան ներկայացուցիչն առաջին անգամ ընդունել է Հայոց ցեղասպանությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը: Նա պարզաբանեց, որ այս տարվա հուլիսին քրեական հայց էր ներկայացրել Սլովակիայի դատախազություն՝ ընդդեմ Սլովակիայում Թուրքիայի դեսպան տիկին Գյուլհան Ուլութեքինի, ով փորձել է Հայոց ցեղասպանության փաստը մերժել Սլովակիայում:

Դեսպանուհին «Հայերը, Միկլոշկոն և Հարաբինը» հոդվածում հայտարարել էր, որ «1915թ.-ի դեպքերը ցեղասպանություն հայտարարելը լուրջ և միաժամանակ կասկածելի քայլ է, այն ժամանակ ավելի շատ թուրքեր են զոհվել: Դեսպանուհու նկատմամբ քր.գործ է հարուցվել Սլովակիայի ՔՕ-ի թիվ 424ա հոդվածի հիմքով՝ ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ կատարված ոճիր, ժխտելը: Ըստ այդմ՝ Հայոց ցեղասպանության մերժումը համարվում է հանցագործություն և պատժվում է մինչև 3 տարի (չգիտակցված մերժման դեպքում) և 5 տարի (գիտակցված մերժման դեպքում) ազատազրկմամբ: Սլովակիայի գլխավոր դատախազը պետք է կիրառեր այս օրենքը և ազատազրկեր դեսպանուհուն: Սակայն գործը դրան չի հասել. դեսպանուհին նախընտրել է հրաժարվել իր խոսքերից և ասել է, թե Ցեղասպանության դեմ չի խոսել:

«Այսինքն` առաջին անգամ Թուրքիայի բարձր մակարդակի դիվանագետն ընդունեց Հայոց ցեղասպանության իրողությունը»,- հայտարարեց Ա. Գրիգորյանը՝ նշելով, որ այդ կապակցությամբ ֆորումը շնորհակալական նամակ է հղել նաև Թուրքիայի ԱԳՆ-ին:

Նշված օրենքի շրջանակներում ԵՀՄՖ-ն քր.գործ հարուցելու հայց է ներկայացրել նաև Ադրբեջանում, Ռուսաստանում և Հայաստանում (նստավայրը` Մոսկվա) Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ, որը հավակնում է լուրջ սկանդալի վերածվել: Ըստ Գրիգորյանի՝ դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձն այդ կարգավիճակից չի կարող օգտվել իր սեփական երկրում: Հայոց ցեղասպանության փաստը բազմաթիվ անգամ ժխտելու համար Միգաշին, ամենայն հավանականությամբ, կպաշտոնազրկեն և հայրենիք վերադառնալուց հետո կձերբակալեն:

Ա. Գրիգորյանը հայտնեց, որ Սլովակիայի Գերագույն դատարանի նախագահ, նախկին փոխվարչապետ և արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինի հետ, ով 2004-ին աջակցել է օրենսդրական փոփոխությանը, մեկնելու են Ֆրանսիա, որտեղ կխորհրդակցեն և իրենց փորձը կփոխանցեն հայամետ գործիչներին, թե ինչպես գործել, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ընդունվի: Նրա խոսքով` պետք է կենտրոնանալ ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ ընդհանրապես ցեղասպանության ժխտման, կատարվածի արժեզրկման կամ անարգանքի արտահայտման դեպքերի վրա:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում