Աֆղանստանի կենտրոնական Բամիան մարզում անհայտ չարագործը աղջիկների դպրոց է պայթեցրել: Այս մասին հաղորդում է Rosbalt գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ Շիբար շրջանում: Շենքի մեծ մասն ավերվել է:
Գործի առիթով հարուցվել է քրեական գործ: Շրջանի ղեկավարությունը կատարվածի պատասխանատվությունը դրել է թալիբների վրա՝ վստահություն հայտնելով, որ նման ձևով նրանք ուզում են սարսափեցնել սովորողներին:
Սակայն «Թալիբան»-ի ներկայացուցիչները հերքում են իրենց մասնակցությունը կատարվածին: