Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հանդիսանում է 2011/12 թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու հիմնական թեկնածուն: Այդ մասին մասնագետը հայտնել է պորտուգալական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«Հանցագործություն կլինի, եթե Ռոնալդուն չստանա «Ոսկե գնդակ»-ը: Ավելի դժվար է լինել Քրիշտիանու Ռոնալդու, քան Լիոնել Մեսսի: Եվ եթե արգենտինացին լավագույնն է աշխարհում, ապա դա միայն այն պատճառով է, որ Ռոնալդուն այլ մոլորակից է»,- հայտարարել է պորտուգալացի մասնագետը:










































