Իտալական ֆուտբոլի լեգենդար խաղացող Ալեսանդրո դել Պյերոն, որը ներկայումս հանդես է գալիս ավստրալական «Սիդնեյ»-ի կազմում, խոսել է «Յուվենթուս»-ից հեռանալու մասին:
«Չէի կարծում, որ իմ կարիերան «Յուվենթուս»-ում այս ձևով կավարտվեր: Սրա մասին երբևէ չեմ մտածել: Սակայն ամեն ինչ փոփոխական է: Իմ պայմանագրի շուրջ շատ խոսակցություններ ծավալվեցին, սակայն ես այնպես արեցի՝ հասկանան, որ ինձ համար փողը կարևորություն չէ: Ես ուղղակի ուզում էի մնալ «Յուվենթուս»-ում:
Անյելիի լռությո՞ւնը. չեմ մտածում այդ մասին: Եթե նրա փոխարեն լինեի, կհրավիրեի արդյոք Դել Պյերոյի՞ն. այոˊ, կհրավիրեի»,- ասել է 37-ամյա խաղացողը:











































