Կիևում Սաուդան Արաբիայի դեսպան Ջադիա Ալ-Հազալը հերքել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, որ Էր-Ռիյադն Ուկրաինայում արտադրված զենք է մատակարարում Սիրիական ազատ բանակին: Այս մասին հաղորդում է սաուդյան «Օկազ» թերթը:
«Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի միջև արդեն երեք տարի է չեն կնքվում ռազմամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրեր»,- դեսպանի հայտարարությունը մեջբերում է թերթը:
Դեսպանի խոսքերով` կան որոշակի ուժեր, որոնք հետաքրքրված են նման լուրերի տարածմամբ: Ընդ որում՝ այդ ուժերն ունեն իրենց շահադիտական նպատակները:










































