Թուրքական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ապրիլի 1-ին հանվելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը:
Վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնությունը Մոսկվան և Անկարան ստորագրել են դեռևս 2010 մայիսին, սակայն դրա իրականացման համար անհրաժեշտ է եղել մի շարք խնդիրների լուծում: Այս տարվա հունվարի 18-ին կողմերի միջև ռեադմիսիայի մասին համաձայնության ստորագրումից հետո վիզաների վերացումը կարող է ուժի մեջ մտնել:
Թուրքիայի կառավարությունը համաձայնությունը օրինականացրել էր դեռևս անցած տարվա հունիսին:
Սահմանի ազատ հատումը, նախնական հաշվարկներով, զգալիորեն կավելացնի ռուս զբոսաշրջիկների թիվը Թուրքիայում: