ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում հնչեցված պահանջներին, որոնցից մեկը վերաբերում էր ԼՂՀ-ին բանակցությունների սեղան վերադարձնելուն, ասաց, թե ՀՀ իշխանությունները մեղավոր չեն, որ ԼՂՀ-ն դուրս է մնացել։
Ըստ նրա` դա Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության և դիրքորոշման հետևանքն է։ Նա նշեց, որ հայկական կողմը եթե փորձի ԼՂ-ին վերադարձնել, ապա Ադրբեջանը կվիժեցնի բանակցությունները: Ուստի հիմա ավելի լավ է, որ բանակցությունները այս պահին շարունակվեն, քան չընթանան ընդհանրապես։