Միլանի «Ինտեր»-ի և Նիդեռլանդների ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, ով ազդրի մկանների վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության շրջանակներում կայացած «Կյեվո»-ի հետ խաղում, բուժման կուրս կանցնի Ամերիկայի միացյալ նահանգներում: Այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է հոլանդական լրատվամիջոցներին:
Սնեյդերը չի հրավիրվել ազգային հավաքական` Անդորայի և Ռումինիայի ընտրանիների հետ հանդիպումներին մասնակցելու նպատակով, ուստի արդեն մեկնել է ԱՄՆ:
Ենթադրվում է, որ մկանային վնասվածքի պատճառով Սնեյդերը բաց կթողնի շուրջ 1 ամիս: Ֆուտբոլիստը, սակայն, հայտնել է, որ ամերիկյան հիվանդանոցներից մեկում կանցկացնի 1 շաբաթ:









































