Թուրքիայում ձերբակալվել են Թունիսի երկու քաղաքացիներ, որոնց կասկածում են լիբանանյան Բենղազիում ամերիկյան դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է CBS Local-ը:
Կասկածյալները, որոնք անձնագրային կետում կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, ձերբակալվել են Ստամբուլի օդանավակայանում դեռևս չորեքշաբթի երեկոյան: Ոչ մի մանրամասնություն չի հաղորդվում, թե ինչպես է հետաքննությունը դուրս եկել այդ մարդկանց վրա, և ինչպես են նրանք կապված դեսպանի սպանության հետ:







































