Thursday, 18 06 2026
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն

Չշփվել կաշառակերի հետ. մամուլ

«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Չնայած վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի միջին կարգի պաշտոնյա ձերբակալվել է, իսկ մի քանիսն ազատվել աշխատանքից, մարդկանց մեծ մասը վստահ է, որ այդ պայքարը կրում է իմիտացիոն բնույթ: Իսկ իմ կարծիքով` պետք է ոչ թե գուշակություններ անել` «հավատում եմ-չեմ հավատում», այլ գործել: Եվ դա վերաբերում է ոչ միայն բարձրագույն իշխանավորներին, այլև մեզ` շարքային քաղաքացիներիս: Երբ մեզնից կաշառք են շորթում, մենք չենք բողոքում երեք պատճառով` 1. չենք հավատում, որ իրավապահներն այդ դեպքով լրջորեն կզբաղվեն, 2. վախենում ենք, որ կաշառակեր չինովնիկը մեզանից վրեժ կլուծի, 3. հոգու խորքում արդարացնում ենք նրան` դե, մարդը ընտանիք է պահում: Եթե այդ հոգեբանական կաղապարը չկոտրվի, մեզ չի փրկի ոչ մի նախագահ և ոչ մի վարչապետ:

Բացի կաշառակերներին բռնելուց` պետք է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք խիստ կսահմանափակեն, իսկ ավելի լավ է` ընդհանրապես բացառեն պետական պաշտոնյայի և քաղաքացու շփումը: Ինչո՞ւմն է այդտեղ խնդիրը: Կաշառակերը երբեք հենց սկզբից կաշառք չի պահանջում` նրա մարտավարությունն այլ է. նա սկսում է ամեն ինչ «բարդացնել», ուղարկում է Ձեզ տարբեր թղթերի ետևից, հետո ամեն մի այդ թղթի մեջ թերություններ է գտնում և դարձյալ շաբաթներով և ամիսներով չի մատուցում ձեզ այն ծառայությունը, որը պարտավոր է մատուցել: Եվ ահա, երբ վերջնականապես զզվում եք այդ վազվզոցից, նա զգում է, որ դուք արդեն հասել եք «անհրաժեշտ կոնդիցիայի» և ակնարկում է, որ կարող է լուծել Ձեր հարցը, ինչպես նաև հույս հայտնում, որ դուք նրա լավության տակից դուրս կգաք: Օրենքների անհստակությունը և թղթերի քանակությունը լայն հնարավորություններ են տալիս կաշառակերին նվաստացնելու, «տանել-բերելու» քաղաքացուն` մինչև որ նա «մուծվի»: Պետք է, հետևաբար, այդ բոլոր թղթերը վերացնել: Համակարգիչների և ինտերնետի դարում դա զուտ տեխնիկական խնդիր է: Հունվարի 1-ից բացառապես թվային ձևով ուղարկվող հարկային հաշվետվություն պահանջելը քայլ է ճիշտ ուղղությամբ` այդպիսով ընկերության տնօրենը (կամ հաշվապահը) ընդհանրապես չի հանդիպում հարկային տեսուչին: Պետք է այդ պրակտիկան տարածել բոլոր պետական հիմնարկների վրա` ներմուծելով էլեկտրոնային ստորագրությունը: Ես, օրինակ, ունեմ նույնականացման քարտ` այդ էլեկտրոնային ստորագրությամբ: Բայց այդ քարտն առայժմ ոչ մի տեղ «չի անցնում»: Մինչդեռ նույն պետական հիմնարկները, ինչպես նաև բանկերը պետք է իրար հետ կապված լինեն մեկ ցանցով, որի միջոցով իմ այդ քարտը նրանց երկու րոպեում «կպատմի» այն մասին, թե որտեղ եմ ես ապրում և աշխատում, ինչ աշխատավարձ եմ ստանում, ինչպես եմ մուծում իմ հարկերը, որտեղ եմ վարկ վերցրել և այլն: Այլևս պետք չի լինի անձնագրի ու սոցքարտի պատճենը, տեղեկանք աշխատավայրից և մնացած բազմաթիվ թղթերը: Իսկ ես իմ բոլոր գործարքները կանեմ տնից:

Ի դեպ, երբ այդ համակարգը սկսի գործել, վստահ եմ, որ կլինեն բազմաթիվ դժգոհներ, որոնց մի մասը թերևս կդրսևորի «ընդդիմադիր» կամ «այլընտրանքային» կեցվածք: Բայց դա մեզ` սովորական քաղաքացիներիս համար չորրորդական խնդիր է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում