«Կրասնոդար»-ի պատոնական կայքը տեղեկացնում է, որ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Իտալիայի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել Յուրա Մովսիսյանը: Ակումբն արդեն համապատասխան դիմում է ստացել ՀՖՖ-ից:
Հիշեցնենք, որ Հայաստան – Իտալիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ «Հրազդան» մարզադաշտում:







































