Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Чемпионат.com կայքը համատեղ որոշել են Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 2012/13թթ մրցաշրջանի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստին: Յուրաքանչյուր տուրից հետո 5 մասնագետներ ու 5 լրագրողներ կազմում են իրենց լավագույն եռյակը: Ամսվա կտրվածքով որոշվում է առավելագույն ձայներ հավաքած ֆուտբոլիստի անունը, ով ստանում է Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Чемпионат.com-ի սահմանած մրցանակը:
Պատվավոր մրցանակն առաջինը ստացավ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը և ճանաչվեց Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 2012/13թթ մրցաշրջանի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Յուրան մրցանակը կստանա հոկտեմբերի 7-ին՝ Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում՝ 11-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Կրասնոդար» – «Զենիթ» խաղից առաջ: Սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Անժի»-ի հարձակվող Սամուել Էտո՛Օն:





































