Թունիսյան «Ալ-Թունիսիա» թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հատուկ ծառայությունները սպանում են արաբական երկրներից ժամանած վիրավոր ահաբեկիչներին՝ նպատակ ունենալով այդ կերպ քողարկել Սիրիայի տարածքում գործող զինված խմբավորումներում նրանց ներկայությունը:
Թերթն ընդգծում է, որ արաբական ծագում ունեցող գրոհայիններից շատերը, ովքեր ստացել են միջին ծանրության վերքեր, մահացել են այն բանից հետո, ինչ տարվել են Թուրքիայի տարածք, ուր, ըստ էության, նրանք պետք է բուժում ստանային: Թերթի աղբյուրները հաստատել են, որ անհրաժեշտ բուժօգնության բացակայության պատճառով Թուրքիայում մահացել են վիրավոր վիճակում Սիրիայից բերված 5 լիբիացներ և 1 թունիսցի:
Նշվում է, որ Սիրիայի տարածքը լքել են բազմաթիվ լիբիացիներ, հորդանանցիներ, եգիպտացիներ ու չեչեններ: Սիրիայում զինված խմբավորումներն այրում են վիրավոր ու սպանված արաբ և օտար վարձկաններին՝ այդ կերպ ոչնչացնելով սիրիացի գրոհայինների խմբավորումներում սիրիացի չհանդիսացող զինյալների առկայությունն ապացուցող հանցանշանները: