Ռուսական «Զենիթ»-ի կիսապաշտպան Ակսել Վիտսելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացած «Զենիթ» – «Միլան» հանդիպումը:
««Միլան»-ը սկզբում հաջողության հասավ, սակայն հետո մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը՝ ցույց տալով, որ թիմ ենք: Ուղղակի մեր բախտը չբերեց:
Մենք պետք է հաղթենք Չեմպիոնների լիգայի գալիք խաղը: Դա մեզ շատ է անհրաժեշտ»,- Советский спорт-ը մեջբերում է Վիտսելի խոսքերը:







































