Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն գոհ է Ամստերդամի «Այաքս»-ի հետ հանդիպմանը թիմի ցուցադրած խաղից:
Ժոզե Մոուրինյոյի սաները հիանալի խաղ ցուցադրեցին և առավելության հասան 4:1 հաշվով, իսկ ինքը` պորտուգալացի ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դարձել:
«Մենք գրեթե անթերի հանդիպում անցկացրեցինք: Ամենակարևորը թիմային հաղթանակն է, և ես առանց դրա չէի կարող գոլերի հեղինակ դառնալ: Այժմ պետք է մեր ուշադրությունը սևեռենք ազգային առաջնության շրջանակներում կայանալիք «Բարսելոնա»-ի հետ հանդիպմանը: Այն շատ բարդ խաղ է, սակայն մենք վստահ ենք մեր ուժերին: Ինչ վերաբերում է կատալոնացիների կադրային կորուստներին, ասեմ, որ ամեն դեպքում խաղադաշտ է դուրս գալու 11 ֆուտբոլիստ, և նրանք բոլորն էլ գերազանց խաղացողներ են»,- իսպանական լրատվամիջոցները մեջբերում են Ռոնալդուի խոսքերը:







































