Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում տեղի է ունենում «Զենիթ» – «Միլան» մրցավեճը:
Հանդիպման երկրորդ խաղակեսում Քրիստիան Աբիաթին տեսել է, որ իր թիմի դարպասի ցանցի ներքևի աջ հատվածը պատռված է: Աբիաթին դրա մասին բարձրաձայնել է, որից հետո խաղը երկու րոպեով ընդհատվել է: Ցանցի պատռվածքը կապել է «Զենիթ»-ի կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը:
Հատկանշական է, որ ընդմիջումը եղել է 58-60-րդ րոպեներին:




































