Ժոաոն հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում լքել պորտուգալական ակումբը:
Չնայած նրան, որ Մոուտինյոն ողջ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում եղել է գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում՝ ֆուտբոլիստը նախընտրում է չհեռանալ իր թիմից:
«Որոշում եմ կայացրել մնալ «Պորտու»-ում: Այստեղ երջանիկ ու ուրախ եմ:
Այս պահին մի նպատակ ունեմ. հաղթել ՊՍԺ-ին ու խմբում առաջատար դիրք զբաղեցնել»,- ասել է Մոուտինյոն:







































