«Արսենալ»-ի հարձակվող Անդրեյ Արշավինը պատմել է, որ մանկության տարիներին ցանկանում էր ավտոբուսի վարորդ դառնալ:
«Ես սիրում եմ ֆուտբոլն այնքան ժամանակ, որքան հիշում եմ ինձ: Եվ դա երևի ժառանգաբար է փոխանցվել ինձ: Երբ 7 տարեկան էի, հայրս ինձ «Սմենա» ֆուտբոլային ակումբ տարավ: Սակայն պետք չէ մտածել, որ ես միշտ երազել եմ ֆուտբոլիստ դառնալ: Իրականում ցանկանում էի արագ մեծանալ և ավտոբուսի վարորդ դառնալ:
Երբևէ անհաջողությունների պատճառով չեմ ցանկացել լքել մեծ սպորտը: Ես ապրում եմ ֆուտբոլով: Միշտ էլ իմ սխալներին քննադատորեն եմ մոտենում»,- Արշավինին մեջբերում է Московский комсомолец-ը:





































