Անցած ուրբաթ հայտարարվել է Սերխիո Պերեսի` McLaren տեղափոխության մասին, չնայած երկար ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե մեքսիկացին Ferrari-ի կազմում կփոխարինի Ֆելիպե Մասային: Այսպիսով` Autosprint-ն իր կարծիքն է հայտնել Ֆերնանդո Ալոնսոյի հնարավոր թիմակցի վերաբերյալ:
Հանդեսի կարծիքով` Ֆելիպե Մասան կպահպանի իր դիրքը Սկուդերիայում նաև հաջորդ մրցաշրջանում: Սակայն բրազիլացուն կառաջարկվի միայն մեկ տարվա պայմանագիր, իսկ 2014 թվականին նրան այլ ավտոարշավորդ կփոխարինի. Ferrari-ն կփորձի ձեռք բերել Սեբաստիան Ֆետելին:
Նշենք, որ Սեբաստիան Ֆետելի` Red Bull Racing-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2014 թվականը: