Օպրա Ուինֆրին 4-րդ անգամ է գլխավորում Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող կանանց Forbes-ի վարկանիշային աղյուսակը: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
2011-ի մայիսից 2012-ի մայիս Ուինֆրին աշխատել է 165 մլն դոլար: Forbes ամսագրի կանխատեսմամբ՝ սա վերջին տարին է, որ 58-ամյա բիզնես-լեդին գլխավորում է աղյուսակը, քանի որ փակվում են նրա մեդիա-նախագծերը: Առաջին տեղի գլխավոր հավակնորդն է դառնում Բրիթնի Սփիրսը, որն այս տարի աշխատել է 58 մլն դոլար (երկրորդ տեղում է)՝ շնորհիվ Femme Fatale համերգային շրջագայության և X-Factor շոուի ժյուրիի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար կնքված բազմամիլիոնանոց համաձայնագրի:
Վարկանիշային աղյուսակի երրորդ տեղը զբաղեցրել է Թեյլոր Սվիֆթը՝ տարեկան 57 մլն դոլարով: 4-րդ և 5-րդ տեղերում են, համապատասխանաբար, հաղորդավարուհի Էլեն Դե Ջեներեսը և Ռիհաննան՝ 53-ական մլն դոլարով: Լեդի Գագան և Ջենիֆեր Լոպեսը աշխատել են 52-ական միլիոն դոլար: Քեթի Փերին, Ժիզել Բունդխենը և Ջուդի Շեյնդլինը թոփ տասնյակում են՝ 45-ական մլն դոլարով:










































