Գերմանական մամուլի տեղեկացմամբ` «Վոլֆսբուրգ»-ի գլխավոր մարզիչ Ֆելիքս Մագատը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ իր սաների վերջին անհաջողությունները:
Հիշեցնենք, որ «գայլեր»-ն ազգային առաջնության 6 հանդիպումներից հաղթանակ են տարել միայն մեկում և ներկայումս զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը` իրենց ակտիվում ունենալով 5 միավոր:
Մագատը չի դավաճանել իր սկզբունքներին և իր հոգեկան մտորումները փոխհատուցել է ֆուտբոլիստների ֆիզիկական տանջանքներով: Նա իր խաղացողներին ստիպել է անտառում վազել 14 կմ, ընդ որում` խմել է ֆուտբոլիստների համար նախատեսված ըմպելիքների մեծ մասը:
«Դուք ավելիին արժանի չեք»,- հայտարարել է մարզիչը, երբ խաղացողներն իրենց դժգոհությունն են հայտնել:









































