Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Ռոնալդ Կումանը գովեստի խոսքեր է հնչեցրել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին: Հոլանդացին ասաց, որ Մոուրինյոյի ցուցանիշները վկայում են նրա բարձր կարգը.
«Մոուրինյոն շատ լավ մասնագետ է, քանի որ կարողացել է հաջողությունների հասնել տարբեր ակումբներում: Նա ունի իր սկզբունքները, նախըտրած խաղաոճը, որը տարբերվում է «Բարսելոնա»-ի խաղաոճից:
Պետք է խոստովանեմ, որ նա միշտ արդյունքի է հասնում իր գլխավորած թիմերում, ինչը վկայում է նրա բարձր կարգը»,- հայտարարել է հոլանդացին:






































