ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել iPad mini պլանշետային համակարգչի ներկայացման մոտավոր ժամկետի մասին: Աղբյուրների տեղեկություններով՝ Apple ընկերությունը ծրագրում է iPad mini-ի թողարկմանը նվիրված միջոցառման հրավիրատոմսեր բաժանել հոկտեմբերի 10-ին: Այս մասին տեղեկացնում է Rosbalt.ru-ն:
Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես` iPhone 5-ի պրեմիերայի հրավիրատոմսերի բաշխման օրն ու միջոցառման անցկացման միջև ընկած ժամանակահատվածը` լրագրողները ենթադրում են, որ iPad mini-ի դեբյուտը կկայանա հոկտեմբերի 17-ին:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ 7,85 դյույմանոց էկրանով iPad-ի կոմպակտային տարբերակի վաճառքին կարելի է սպասել նոյեմբերի 2-ին: