Ամերիկյան Արիզոնա նահանգի և Մեքսիկայի սահմանին ամերիկացի պարեկ է սպանվել: Այս մասին հաղորդում է «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայությունը:
Երեք սահմանապահներ իրականացնում էին ազդանշանի ստուգում, որը ստացվում է այսպես կոչված «մաքսանենգների միջանցքի» շրջանի էլեկտրոնային ցուցիչից, երբ նրանց ուղղությամբ կրակ է բացվել: Միջադեպից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Սա վերջին երկու տարում արդեն 4-րդ մահվան ելքով զինված միջադեպն է Արիզոնայի և Մեքսիկայի սահմանին: Այս առնչությամբ տեղի իշխանությունները անհանգստություն են հայտնում ՝ մաքսանենգների հակազդման համակարգերի հուսալիության առնչությամբ:








































