Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը ստեղծել է աերոդինամիկ խողովակ՝ ինքնաթիռների, հրթիռների, ուղղաթիռների ու տիեզերական ապարատների թեստավորման համար: Նախագիծը մշակել է «Ամիր Քաբիր» համալսարանը:
Աերոդինամիկ խողովակն օգտագործվում է աերոդինամիկ հետազոտությունների համար՝ ամուր մարմնի վրա օդային հոսանքների ազդեցության հետազոտման նպատակով: Նախագծի ղեկավար Մահմուդ Մանիի խոսքերով՝ 15 մետր շառավղով այդ թունելն օժտված է անհրաժեշտ պոտենցիալով՝ տարբեր արագությունների վրա տարբեր օբյեկտների թեստավորում անցկացնելու համար:
Մանին հավելել է, որ «Ամիր Քաբիր» համալսարանն այդ նախագծի իրագործման մեջ ներդրել է մոտ 130,500 դոլար: Իրանի ավիացիոն-տիեզերական տեխնոլոգիաների կենտրոնը նույնպես աջակցել է այդ նախագծին՝ ներդնելով մոտ 163,000 դոլար:











































